Նավթով հարուստ Ադրբեջանի բնակչությունն աղքատանում է

Նավթով հարուստ Ադրբեջանի բնակչությունն աղքատանում է

PanARMENIAN.Net - Իրական աշխատավարձն Ադրբեջանում 2014-ի հոկտեմբերին, հաշվի առնելով գնաճը, սեպտեմբերի համեմատ նվազել է 0,25 տոկոսով: Սեպտեմբերին աշխատավարձը նվազել էր 0,94 տոկոսով օգոստոսի համեմատ:

Ըստ պաշտոնական տվյալների, անցյալ տարի գրանցվել էր աշխատավարձի 3,6 տոկոս աճ: Այնուամենայնիվ, տարեվերջին ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի, աշխատավարձերի աճը կազմել էր 3,6 տոկոս, գնաճը՝ 1,6 տոկոս, գրում է ABC.az-ը:

Ամենից լավ վարձատրվում են նավթային հատվածի աշխատակիցները, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 1756 մանաթ՝ մոտ 2,2 հազար դոլար: Սակայն այդ հատվածում զբաղված է մոտ 50 հազար մարդ ներառյալ բարձր օղակի ղեկավարությունը: Ոչ նավթային հատվածի ներկայացուցիչները վաստակում են միջինը 408 մանաթ (523 դոլար): Ընդ որում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ներին մեջբերող Panorama.am-ի, եթե հաշվի առնենք գնողունակությունն ու հանենք հարկերը, ապա Ադրբեջանում միջին աշխատավարձը, հաշվի առնելով նավթային հատվածը, կազմում է 612,7 դոլար, մինչդեռ, նավթ չունեցող Հայաստանում այն 538,8 դոլար է:

Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---