Ամալ Քլունին կներկայացնի Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Ամալ Քլունին կներկայացնի Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

PanARMENIAN.Net - Հաջորդ ամիս Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնող իրավաբանների թվում կլինի նաև Ջորջ Քլունիի տիկինը՝ հայտնի իրավաբան-միջազգայնագետ Ամալ Քլունին (Ալամուդդին): Այդ մասին Asbarez-ում գրել է California Courrier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Ամալ Քլունիի նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ:

«Տիկին Քլունին մեծապես կաջակցի Ստրասբուրգում հայ իրավաբանների թիմին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությանն ընդառաջ, որը կայանալու է հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում»,-գրում է Սասաունյանը:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:

Հայաստանի Հանրապետությունը «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներգրավվում է որպես երրորդ կողմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---