4 հուլիսի 2006 - 15:20 AMT
Թեհրանում Ռ.Քոչարյանը կհանդիպի իրանցի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեջադի հետ
Հուլիսի 5-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Իրան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը առանձնազրույց կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, որից հետո տեղի կունենա հայկական եւ իրանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված ձեւաչափով: Հանդիպման արդյունքում կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳՆ ղեկավարը, էներգետիկայի նախարարը եւ Իրանում Հայաստանի դեսպանը: