Ղարաբաղյան գործընթացի սկզբունքների հրապարակումը չի եղել Մեթյու Բրայզայի անձնական որոշումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը սպասում է որոշումների կամ առաջարկների ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներից, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, միջնորդները հայտարարում են, թե չեն կարող առաջ շարժվել առանց նախագահների որոշման: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հրապարակմանը` Մ.Բրայզան նշեց, որ սա իր որոշումը չի եղել, այլ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների որոշումը, որը կայացվել էր մինչ նրա նշանակումը համանախագահի պաշտոնում: Նա հույս հայտնեց, թե Հայաստանում «կդադարեն շահարկումներն այն մասին, թե ինքը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա»: «Դա անհնար է: Իմ պարտականությունն էր պարզաբանել մարդկանց համանախագահների որոշումը»,-հավելել է նա: Նրա խոսքերով, կարգավորման սկզբունքների հրապարակումը չի կարող ճգնաժամ առաջացնել հակամարտության կողմերից որեւէ մեկի մոտ: «Սա շրջանակային համաձայնագաիր է, որի շուրջ անհրաժեշտ է, որ համաձայնության գան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Չեմ պատկերացնում, ինչու այն պետք է իշխանափոխություն առաջացնի, առավել եւս, որ սա շարունակական գործընթացի հետեւանք է»,-ընդգծել է Մ.Բրայզան, հավելելով, որ այդ համաձայնագիրը չի պարտադրվում կողմերից եւ ոչ մեկին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---