Ղազախստանի գործարարներն առաջարկում են սահմանափակել առևտուրը ԵՏՄ շրջանակում

Ղազախստանի գործարարներն առաջարկում են սահմանափակել առևտուրը ԵՏՄ շրջանակում

PanARMENIAN.Net - Ղազախստանի Ձեռնարկատերերի ազգային պալատն առաջարկում է կառավարությանը ժամանակավոր առևտրային սահմանափակումներ կիրառել Եվրասիական տնտեսական միության շրջանակում՝ պաշտպանելու համար ներքին շուկան ռուսական ռուբլու փոխարժեքի թուլացման պայմաններում, հայտնում է պալատի մամուլի ծառայությունը:

Ազգային պալատը նաև առաջարկում է վերամշակման հատվածի ձեռնարկությունների կետային սուբսիդավորում, առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում և սննդի արդյունաբերության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Տենգեի լուրջ ամրապնդումը ռուսական ռուբլու հանդեպ բացասաբար է անդրադառնում Ղազախստանի էկոնոմիկայի արտադրական հատվածի վրա: Կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկում թույլ չտալու համար տնտեսական աճի նվազում: Ուստի Ղազախստանի Ձեռնարկատերերի ազգային պալատն անհրաժեշտ է համարում ներքին շուկայի պաշտպանությունը առևտրային ժամանակավոր սահմանափակումների ներմուծման միջոցով, որոնք թույլատրելի են ԵՏՄ մասին պայմանագրով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Դեկտեմբերի 24-ին ԵՏՄ Բարձրագույն տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարվեց, որ ավարտվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացակարգերը: Նախատեսվում է, որ Ղրղզստանը միությանը կմիանա 2014-ի մայիսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---