Ղարաբաղյան հարցի կարգավորման ժամանակ ԼՂՀ ժողովրդի կարծիքը չի կարելի անտեսել

PanARMENIAN.Net - «Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը պարտադիր պետք է հաշվի առնի ԼՂՀ ժողովրդի շահերը»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, ինքն առաջին անգամ եղել է Ստեփանակերտում 1998 թվականին, այնուհետեւ 2001-ին: ԱՀՀ գործադիր տնօրենը նշել է, որ ԼՂՀ-ում մեծ փոփոխություններ են կատարվում` ժողովուրդը հաղթահարել է անասելի դժվարություններ եւ հաստատակամորեն սեփական պետությունն է կառուցում: «Այդ ճանապարհին նրանք զգալի հաջողությունների են հասել: Ինչ վերաբերում է ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությանը բանակցային գործընթացում, ապա դա այնքան էլ ճիշտ չէ: Ինչպես արդեն ասել եմ, կարգավորման ցանկացած որոշում պետք է կայացվի հաշվի առնելով ԼՂՀ ժողովրդի շահերը, որը չի կարելի անտեսել, իսկ դա նշանակում է, որ նրա ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին»,- ընդգծել է Բրայան Արդունին:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    ---