Կիևում ներկայացվել է «Հայագիտության արդի հարցեր» գիտական հանդեսի երկրորդ թողարկումը

Կիևում ներկայացվել է «Հայագիտության արդի հարցեր» գիտական հանդեսի երկրորդ թողարկումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության «Հայագիտության արդի հարցեր» գիտական հանդեսի երկրորդ թողարկման շնորհանդեսը:

Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, թողարկման մեջ հավաքվել են 26 հետազոտողների աշխատանքներ, որոնք ներկայացրել են իրենց նյութերը Բերեժանիի միջազգային գիտաժողովում 2014-ի սեպտեմբերին:

Ըստ գիտնականի, արդեն բարի ավանդույթ է դարձել ՈւՀՄ պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի կողմից հայագիտական աշխատությունների հրատարակությունը:

Ինչպես ասել է Դավիթ Դավթյանը, հրատարակության pdf-տարբերակը հասանելի կլինի նաև համացանցից օգտվողների համար, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, գիտությունն ավանդաբար գտնվում է կազմակերպության ուշադրության կենտրոնում:

«Ստեղծելով հարթակ Ուկրաինայում հայերի բազմադարյա պատմության ուսումնասիրության համար՝ մենք կարևոր փաստեր ենք բացահայտում գալիք սերունդների համար: Դա լավ հիմք է հետագա դինամիկ զարգացման համար, և մենք հետևողականորեն աշխատելու ենք այդ ուղղությամբ»,-ասել է Շատվորյանը:

Դեկտեմբերի 25-ին Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության ամփոփոիչ խորհրդաժողովը: Նիստում ընթերցվեցին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի, Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի ողջույնի խոսքերը: Ներկաներին ողջունեցին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը և ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:

Խորհրդաժողովին մասնակցել են տարածաշրջանային համայնքների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների նախագահներ, հոգևորականության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր Ուկրաինայի ու Լեհաստանի տարբեր շրջաններից:

Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են հայկական սփյուռքի արդի հարցեր, նախանշվել են 2015-ի առաջնայնությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---