«Իսլամական պետության» դիրքերին դաշնակիցների օդուժը 30-ից ավելի հարված է հասցրել

«Իսլամական պետության» դիրքերին դաշնակիցների օդուժը 30-ից ավելի հարված է հասցրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավորած հակաիսլամիստական կոալիցիան դեկտեմբերի 26-ին ավելի քան 30 հարված է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Իրաքում և Սիրիայում:

Այդ դիրքերի գրեթե կեսը գտնվում է թուրք-սիրիական սահմանին ջիհադականների գրաված Կոբանիում, որը շարունակում է ռազմավարական մեծ նշանակության օբյեկտ լինել զինված հակամարտության վերջին ամիսներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Պենտագոնի, նաև մոտ 15 օդային գրոհ է իրականացվել Իրաքում գտնվող օբյեկտների ուղղությամբ: Հարվածներից մեկը ոչնչացրել է ԻՊ գրոհայինների դիրքերը Անբար գավառում, որի զգալի մասը իսլամիստների հսկողության տակ է: Հարվածների մասին տեղեկատվությունը ստացվել է Մոսուլում և նրա մատույցներում գրոհայինների մեծ կորուստների մասին քրդական աղբյուրների հաղորդագրությունների ֆոնին:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---