2015-ին ԵՏՄ-ին կարող են միանալ Տաջիկստանն ու Ուզբեկստանը

2015-ին ԵՏՄ-ին կարող են միանալ Տաջիկստանն ու Ուզբեկստանը

PanARMENIAN.Net - Տաջիկստանը կարող է արդեն 2015-ին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), հայտարարել է միջազգային գործերի կոմիտեի նախագահ Իգոր Մորոզովը, հայտնում է «Լուրերի ռուսական ծառայությունը»::

«Տաջիկստանը մեր ակտիվ գործընկերն է ՀԱՊԿ շրջանակում, աշխատում է ազատ առևտրի գոտու շրջանակում ամբողջ ծավալով: Կարծում եմ, որ օբյեկտիվորեն այդ երկիրը պետք է որ մոտ ապագայում ԵՏՄ-ին անդամակցելու մասին որոշում կայացնի»,-ասել է Մորոզովը:

Ըստ նրա, 2015-ին ԵՏՄ-ի շարքերը կարող է համալրել նաև Ուզբեկստանը:

Մորոզովը նշել է, որ միասնական տնտեսական տարածքը, որ ստեղծվում է ԵՏՄ շրջանակում, գրավիչ է դառնում նաև այլ երկրների համար, որոնք չունեն ընդհանուր սահման Ռուսաստանի հետ: Նա նշել է նաև, որ ԵՏՄ ավելի բարձր մակարդակի է հասցնում Ռուսաստանի տնտեսությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է նաև այլ երկրների համար:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Դեկտեմբերի 24-ին ԵՏՄ Բարձրագույն տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարվեց, որ ավարտվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացակարգերը: Նախատեսվում է, որ Ղրղզստանը միությանը կմիանա 2014-ի մայիսին:

Դեկտեմբերի 23-ին ստորագրվեց Մոսկվայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2015-ի մայիսին:

«Ստորագրվեց Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը: Վստահ ենք, որ Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական միությանը բխում է այդ երկրների ազգային շահերից, լայն հորիզոններ է բացում նրանց սոցիալ-տնտեսական զարգացման համար»,-հայտարարեց Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---