Դրամը շարունակում է արժեզրկվել. $1-ը վաճառվում է 477-479 դրամով30 դեկտեմբերի 2014 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Դրամը կտրուկ արժևորումից հետո կրկին արժեզրկվում է: Դեկտեմբերի 30-ին` ժամը 10:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 467 դրամ է, առավելագույնը՝ 473, վաճառքի նվազագույն արժեքը 477 դրամ է, առավելագույնը` 479: Միջին փոխարժեքն է 469,52` առքի և 477,50 դրամ վաճառքի դեպքում: Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7,23 դրամ, վաճառքինը՝ 7,80 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,37 դրամ է, վաճառքինը՝ 9,39: 1 եվրոն հայկական բանկերը վաճառում են նվազագույնը 582, առավելագույնը՝ 597,50 դրամով, իսկ գնում 557,50-ից 572,10 դրամով: Դեկտեմբերի 29-ի համար ԿԲ-ն $1-ի դիմաց սահմանել է 471,46դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 6,37 կետով:1 եվրոյի դիմաց սահմանվել է 575,61 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 8,48 կետով: Իսկ ռուսական ռուբլին նախորդ օրվա համեմատ արժեզրկվել է 0,43 կետով՝ 8,42 դրամ: Դեկտեմբերի կեսերին դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը: ԿԲ և կառավարության հայտարարություններից հետո շաբաթվա վերջում փոխարժեքը սկսեց նվազել և, կարծես, կայունացավ: Ըստ Rate,am-ի` դեկտեմբերի 22-ի, ժամը 12:00-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 448 դրամ, եվրոյինը՝ 547 դրամ, ռուբլունը՝ 8,66 դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |