Սպառողական շուկայում դեկտեմբերին արձանագրվել է 3,0% գնաճ. Պարենային ապրանքների գներն աճել են 5,6%-ով30 դեկտեմբերի 2014 - 15:12 AMT PanARMENIAN.Net - 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3,0% գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5,1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,7% հավելաճ: 2014-ի դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը 4,6%-ով ավելի է 2013-ի դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքներինը (6,3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101,6%-ով, ծառայությունների սակագներինը՝ 3,0%-ով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2,7-4,0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2,7%-ով: 2014-ի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,4%, ինչը 0,1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից ՝0,5%:
2014-ի հունվար-դեկտեմբերին 2013-ի հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103,0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102,2%, ոչ պարենային ապրանքներինը` 101,7%, ծառայությունների սակագներինը` 105,1%: 2014-ի դեկտեմբերին 2010-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 124,2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 128,6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 116,8%, ծառայությունների սակագներինը՝ 120,4%: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5,6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5,8%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6,1%, մրգի՝ 8,3%, շաքարավազի՝ 9,6%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18,2% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանք, 12-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0,3-18,2% գնաճ, իսկ ձկնամթերքի ապրանքախմբում՝ 0,3% գնանկում: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7,9%, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ` 18,2% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ սոխի՝ 20,3%, լոլիկի` 27,8%, խառը կանաչեղենի՝ 41,2%, վարունգի՝ 56,2%, կանաչ պղպեղի` 2,2 անգամ, սմբուկի 2,5 անգամ գնաճով: Այս տարի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաղամբի գինն աճել է 1,2%-ով, ճակնդեղինը՝ 2,1%-ով, սնկինը՝ 2,9%-ով, գազարինը` 6,3%-ով, գլուխ սոխինը՝ 17,0%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 7,6%, ծաղկակաղամբի՝ 6,2%, բողկի՝ 4,7%, սխտորի 1,7% գնանկում: Շաքարավազի գինը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 9,6%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 6,9%-ով:Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 4,6-15,4% գնաճ: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 10,3%-ով: Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ընթացիկ ամսում գրանցվել է 14,6% գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8,3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ընկույզի միջուկի՝ 8,4%, նռան՝ 9,3%, չորացրած մրգի՝ 11,4%, խնձորի՝ 14,5%, տանձի` 16,4%, արքայանարնջի 36,7% գնաճով: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 5,5%, խաղողի՝ 5,7%, չամչի 7,0% գնաճ: Նվազել է կիտրոնի գինը 7,2%-ով, մանդարինինը՝ 6,2%-ով, նարնջինը՝ 5,3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է մրգի`0,9-13,5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 8,0%-ով:
2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 13,1%, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ՝ 5,8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մայոնեզի՝ 6,4%, մածունի 12,1%, թթվասերի՝ 14,5%, կաթնաշոռի՝ 15,5%, յոգուրտի՝ 27,0% գնաճով: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի՝ 1,6%, խտացրած կաթի՝ 3,4%, «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0,9%, 1,3 և 5,1% գնաճ: Հացամթերքի ապրանքախմբում 2014թ, դեկտեմբերին 2013թ, դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5,9%, իսկ 2014թ, նոյեմբերի համեմատ`4,3% գնաճ՝ պայմանավորված բարձր և առաջին տեսակի ալյուրի՝ համապատասխանաբար 4,0 և 4,9%, հաճարի՝ 4,3%, բրնձի՝ 6,2%, բլղուրի՝ 6,4%, ոլոռի՝ 9,4%, ոսպի՝ 11,6%, հնդկացորենի 24,8% գնաճով: Ձվի հանրապետական միջին գինը 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ աճել է 2,1%-ով, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ՝ 4,0%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1,9%, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ ՝ 3,6%, գնաճ: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի՝ 2,1%, մարգարինի՝ 5,3%, արևածաղկի բուսական յուղի՝ 5,9 %, այլ յուղերի (հալած յուղ) 6,7% գնաճ: 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 3,3%-ով, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ՝ 2,3%-ով: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0,8% և 1,8%, տավարի ֆիլեի՝ 1,7%, խոզապուխտի՝ 2,3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)`3,3%, տավարի մսի պահածոյի՝ 3,5%, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3,5%, 3,6%, 3,7%, նրբերշիկի՝ 4,2%, բաստուրմայի՝ 4,5%, հավի բդի 9,7% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի մսի 0,3% գնանկում: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի՝ 0,3%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0,3%, այլ մթերքի՝ 1,0%, հրուշակեղենի 1,2% գնաճ: 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (դեկտեմբերի 1-29-ի դրությամբ) համապատասխանաբար 3,0% և 10,0% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 4,6% և 14,1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 5,6% հավելաճ և հաշվարկային փոխարժեքի 0,1% նվազում: 2014-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 462,5 դրամ, ինչը 14,1%-ով գերազանցել է 2013-ի դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը (405,3 դրամ): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |