Ստամբուլում քրիստոնեական եկեղեցի կկառուցվի. Այն կլինի առաջինը 1923-ից ի վեր

Ստամբուլում քրիստոնեական եկեղեցի կկառուցվի. Այն կլինի առաջինը 1923-ից ի վեր

PanARMENIAN.Net - Թուրքիայում առաջին անգամ կկառուցվի քրիստոնեական եկեղեցի 1923-ին Օսմանյան կայսրության անկումից ի վեր: Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով։

Արամեական քրիստոնյաների համար նախատեսված տաճարը կկառուցվի Ստամբուլի Էշիլքյոյ թաղամասում։ Կառավարության նման որոշման մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է ոչ մուսուլսմանական կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Tert.am-ը գրում է, որ Թուրքիայում արդեն կառուցված եկեղեցիները վերականգնվել և վերանորոգվել են, սակայն նոր եկեղեցի կառուցել կառավարությունը մինչև այդ չի թույլատրել։

Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Թուրքիա այցից հետո։

Հռոմի պապը նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում: Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---