ՄԱԿ. Փախստականների քանակն աշխարհում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 46,3 միլիոնի 7 հունվարի 2015 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Իրենց տները լքած տեղահանվածների թիվը, որոնց ՄԱԿ-ի փախստականների վարչությունն օգնություն է ցուցաբերում, 2014-ի կեսին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 46,3 միլիոնի: Այս մասին ասվում է հունվարի 7-ին հրապարակված ՄԱԿ փախստականների վարչության զեկույցում: «2014-ին մենք տեսանք, որ մեր հովանու տակ գտնվող անձանց թիվը աճել է՝ հասնելով աննախադեպ մակարդակի»,- զեկույցում մեջբերվում է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի խոսքը: «Քանի դեռ միջազգային հանրությունը չի կարողանում գտնել գոյություն ունեցող հակամարտությունների քաղաքական լուծումը, ինչպես նաև ի զորու չէ կանխելու նոր հակամարտությունների բռնկումը, մենք գործ կունենանք այդ ամենի դրամատիկ հումանիտար հետևանքների հետ»,-ասել է նա: Վարչությունը որպես փախստականների աճի պատճառ նշում է պատերազմները Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ հայտարարելով, որ օգնություն է ցուցաբերում մարդկանց, որոք լքել են հակամարտության գոտիները Սիրիայում, Աֆղանստանում, Սուդանում, Հարավային Սուդանում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Մյանմայում, Իրաքում և այլ թեժ կետերում: Սիրիայում արդեն 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստականների շարքերը համալրում են նաև սիրիահայերը: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |