Թագավորական նվագախմբի դիրիժորը ոտքով 1000 կմ կանցնի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 7 հունվարի 2015 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Մելքոնյանը դստեր՝ Վերոնիկայի հետ, 1000 կմ կանցնի ոտքով Թուրքիայից մինչև Լիբանան ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մելքոնյանը, որի նախնիները Մուշից են, մտադիր է սկսել արշավը Վանում և ավարտել Բեյրութի հայտնի հայկական «Թռչնյաց բույն» որբանոցում: Ամբողջ ճանապարհը մոտ 621 մղոն կամ 1000 կմ է: Մելքոնյանը պատմել է, որ ցեղասպանությունն անդրադարձել է իր ընտանիքի մի քանի սերունդների վրա: Նրա ծնողներն ամուսնացել են փախստականների ճամբարում, իսկ մայրը մահացել, երբ ապագա դիրիժորը 4 տարեկան էր, որից հետո նրան որբանոց են տարել: Նրա հայրը, որը ցեղասպանության ժամանակ երեխա էր, գրեթե ոչինչ չէր հիշում ոչ տան, ոչ ընտանիքի մասին, իսկ ծնողները մնացել էին հիշողության մեջ շրջապատված թուրք զինվորներով: Երթուղին, որը նախանշել է դիրիժողորը, անցնում է Սիրիայի տարածքով և շատ վտանգավոր է «Իսլամական պետության» իսլամիստների գործողությունների պատճառով: Թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Մելքոնյանը հայտնել է, որ Սիրիա կմտնի Կոբանիի կողմից, որտեղ քրդերի ու իսլամիստների միջև մարտեր են ընթանում: Երթուղին կազմվել էր դեռ մինչև տարածաշրջանում բռնության բռնկումը, սակայն դիրիժորը մտադիր չէ փոխել այն: Նա նշել է, որ վտանգավոր կարող է լինել նաև Թուրքիայի տարածքով անցնելը՝ հիշատակելով Հրանտ Դինքի և իտալացի նկարչուհի Պիպա Բաքքայի սպանությունը, սակայն ընդգծել է, որ մտադիր չէ հրաժարվել քայլարշավից: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |