Նավթի գինը մի փոքր բարձրացել է՝ ամրապնդելով նաև ռուբլու դիրքերը

Նավթի գինը մի փոքր բարձրացել է՝ ամրապնդելով նաև ռուբլու դիրքերը

PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները ICE Futures Լոնդոնի բորսայում Մոսկվայի ժամանակով 9:27-ին աճել են 0,17 դոլարով կամ 0,33 տոկոսոով՝ հասելով $51,13 մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի ֆյուչերսի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարկություններում ավելացել է 0,33 դոլարով կամ 0,68 տոկոսով՝ հասնելով $49,12 մեկ բարելի համար: Նավթը թանկանում է, քանի որ ԱՄՆ որոշ արդյունահանող ընկերություններ հրաժարվում եբ նոր հորատանցքերի հորատման երկարաժամկետ պայմանագրերից, հայտնում է Investing.com գործակալությունը: Դրանից առաջ, սակայն, նավթի գինը կրկին նվազեց մեկ բարելի դիմաց 50 դոլար հոգեբանորեն կարևոր նիշից, գրում է BBC-ին: Պարբերականը Արաբական թերակղզում նավթային ոլորտում աղբյուրների վրա հղումով գրում է, որ խոշոր խաղացողները երկու տարի է սպասում էին ցածր գներին, որից հետո նավթի գինը կրկին կվերադառնա մեկ բարելի դիմաց 80-90 դոլար նիշին:

«Պարսից ծոցի երկրներում 2015-ի բյուջեն հաշվարկվում է, հիմք ընդունելով մեկ բարելի դիմաց 60 դոլարի ցուցանիշը, սակայն ղեկավարությունը պնդում է, որ կշարունակի լայնածավալ ծախսները, շինարարությունն ու տնտեսությունների դիվերսիֆիկացիան»,-նշում է պարբերականը: Թանկացող նավի ֆոնին մի փոքր ամրապնդել է դիրքերը ռուսական ռուբլին: ԱՄՆ դոլարի սակարկությունները սկսվեցին մեկ դոլարի դիմաց 60,89 ռուբլուց, եվրոյի փոխարժեքը կազմեց 72,02 ռուբլի: Դոլարը գործող պաշտոնական փոխարժեքից բարձր էր 3,58 ռուբլով, եվրոն՝ 2,18 ռուբլով, հայտնում է Ինտերֆաքսը:

Ռուսաստանի բյուջեն կազմված է նավթի 1 բարելի դիմաց 96 դոլարի հաշվարկով, Ադրբեջանինը՝ 1 բարելի դիմաց 90 դոլարի հաշվարկով: Ավելի վաղ հայտարարվեց, որ գնանկումը 1 դոլարով զրկում է Ռուսաստանը 2 մլրդ դոլար շահույթից: Ըստ ԶԼՄ-ների, ՌԴ ֆինանսների նախարարության գնահատականով, եթե նավթի գինը նվազի 1 բարելի դիմաց 60 դոլարի շեմից, դա կարող է հանգեցնել 5-տոկոսանոց անկման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---