Ֆրանսիան կարող է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել. Ահաբեկիչները դեռ ձերբակալված չեն

Ֆրանսիան կարող է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել. Ահաբեկիչները դեռ ձերբակալված չեն

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին անհայտները պատանդ են վերցրել Փարիզի շրջանի Սենա և Մառնայի դեպարտամենտում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը RTL ռադիոկայանի վրա հղումով: Հնարավոր զոհերի ու պատանդների քանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ենթադրվում է, որ նախօրեին Դամարտեն ան Գոելում, որը գտնվում է Էնա դեպարտամենտի Վիլեր Կոտլե քաղաքի արվարձանում, են թաքնվել հունվարի 8-ին երգիծական Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակում գործած հանցագործները, որոնց գործողությունների արդյունքում 12 մարդ զոհվեց: «Ֆրանսիայի ժանդարմերիայի և ֆրանսիական ոստիկանության հատուկ մարտավարական օղակի հակաահաբեկչական 3 ուղղաթիռ պտույտներ է կատարում երկնքում և ուղղություն են վերցնում դեպի Դամարտեն ան Գոել»,-գրել է իր Թվիթերում իրադարձությունների վայրից լրագրող Ռոման Տամբուրինոն:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել են, որ իրավապահների և հանցագործների միջև փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել և ևս 20-ը՝ վիրավորվել:

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Էնա և Ուազա դեպարտամենտների հարավում՝ Charlie Hebdo թերթի վրա հարձակման գործելու մեջ կասկածվող անձանց ձերբակալության ժամանակ: Կասկածյալները եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիներն են, հայտնել է AFP-ն:

Մինչդեռ Փարիզի դատախազությունը ժխտում է ոստիկանական գործողության ժամանակ զոհերի առկայության մասին տեղեկությունը: Ոստիկանությունը հաստատել է, որ հանցագործները Կուաշի եղբայրներն են, որոնք, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդման, գտնվում են Դանմարտան ան Գոել քաղաքի արդյունաբերական գոտու տպարանում, որտեղ մի քանի պատանդ են վերցրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայում կարող են անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել երկրում առկա ահաբեկչական սպառնալիքի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ֆրանս Պրեսի վրա հղումով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: «Մենք գտնվում ենք ահաբեկչության դեմ պատերազմական վիճակում: Մենք չենք պատերազմում կրոնի, կամ քաղաքակրթության դեմ»,-ասել է նա Ֆրանսիայի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը:

Հունվարի 7-ին զինված հարձակում է կատարվել Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: Ըստ ոստիկանության վերջին տվյալների, 12 մարդ է զոհվել, որոնցից երկուսը ոստիկան էին: Առնվազն 10 մարդ վիրավոր է, որոնցից 5-ի վիճակը ծանր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---