Huffington Post. Ցեղասպանության իրական պատճառը՝ հայերի հանդեպ թուրքերի սյուրռեալիստական խանդը

Huffington Post. Ցեղասպանության իրական պատճառը՝ հայերի հանդեպ թուրքերի սյուրռեալիստական խանդը

PanARMENIAN.Net - The Huffington Post ազդեցիկ ամերիկյան պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: «Միայնության 100 տարի. Հայոց ցեղասպանությունն ու էթնիկ զտումները, 2015» հոդվածում ներկայացված են մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության մանրամասները, դրան նախորդած իրադարձություններն ու հետագա զարգացումները:

«Գրեթե մեկ դար է անցել 1915 թվականի ապրիլի 24-ից, երբ ուշ գիշերով ձերբակալվեցին Օսմանյան կայսրության հայ մտավորականները՝ մահվան դատապարտվելով Ալաշի ու Չանքարի համակենտրոնացման ճամբարներում: Դրան նախորդեցին շուրջ 20 տարի տևած հայ բնակչության էթնիկ զտումներն ու ջարդերը, ինչպես նաև շուրջ 300 հազար հայերի սպանությունը սուլթան Աբդուլ Համիդի հրամանով 1896 թ., 30 հազար հայերի կոտորածն Ադանայում 1909 թվականին»,-գրում է պարբերականը:

Հեղինակը նշում է, որ հաջորդ տասնամյակներում Հայկական լեռնաշխարհում և Օսմանյան կայսրության այլ տարածքներում էթնիկ զտման է ենթարկվել 1,5 մլն հայ, ինչպես նաև 1,5 մլն ասորի ու հույն: Ասվում է, որ դա «գործնականում կայսրության ողջ քրիստոնյա բնակչությունն էր»:

«Քրիստոնյաներին կալանավորում ու փակում էին եկեղեցիներում, ողջ-ողջ հրկիզում էին, նետում էին քարանձավները, ուր սնդիկ էին լցնում, ուղղակի այրում էին սովորական գազի խցիկներում: Թուրքերը, դաշնակից ունենալով ի դեմս Գերմանիայի կայզերի, նրա աջակցությամբ ու հրահրմամբ, հափշտակեցին քրիստոնյաների ունեցվածքը, նրանց բանկային հաշիվները, նրանք բռնաբարում և ստրկության էին վերցնում կանանց ու երեխաներին: Հազարավորները մահվան սպառնալիքի առջև իսլամականացվեցին: Հայ բնակչության մեծ մասը բռնագաղթի ենթարկվեց դեպի Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ, ոմանց հաջողվեց փրկվել անապատով հազարավոր կիլոմետրեր անցնելով»,-ասվում է հոդվածում:

The Huffington Post-ը նշում է, որ արդեն շուրջ մեկ դար տևող Թուրքիայի պաշտոնական ժխտողականության պայմաններում հայերը մնացին միայնակ ու դառնացած»: Սակայն, գրում է հեղինակը, քրիստոնյա հայերն ամբողջ աշխարհում կարողացան իրենց համայնքները ստեղծել և բարգավաճում էին ԽՍՀՄ կազմում, իսկ այժմ անկախ Հայաստանում:

«Հայոց ցեղասպանության պատճառներից մեկը ազգային ու ֆինանսական հողի վրա աճած սյուրռեալիստական խանդն ու նախանձն էր այդ ժողովրդի հանդեպ: Օրինակ, հայ վերնախավը կառավարում էր հացի արտադրությունը, նրա ձեռքում էին գանձապետական միջոցները, որոնք հատկացվում էին կայսրության արդյունաբերության ոլորտների զարգացմանը: Բացի այդ, հայերը կայսրության ամենակրթված շերտն էին: Թուրքերը, որոնք կորցրել էին կայսրության գրեթե ողջ արևմտյան մասը սերբերի ու հույների անկախության համար պատերազմներում, օգտվեցին Առաջին աշխարհամարտի ընձեռած հնարավորությունից, երբ Արևմուտքը զբաղված էր այլ խնդիրներով, և լայնամասշտաբ «ջիհադ» ձեռնարկեցին ընդդեմ «անհավատների» և ոչ մահմեդական փոքրամասնությունների»,-գրել է The Huffington Post-ը Panorama.am-ի փոխանցմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---