7 հուլիսի 2006 - 16:50 AMT
Ադրբեջանում մարդիկ շատ քիչ են տեղեկացված Ղարաբաղի ներքին կյանքի մասին ասյօր
«Երբ ես լինում եմ Ղարաբաղում, ապա, քաղաքավարություն դրսեւորելով, տեղեկացնում եմ իմ ծանոթներին ադրբեջանական ԱԳՆ-ում ուղեվորության վերաբերյալ: Սակայն ես պնդում եմ լրագրողի` ազատ ուղեվորվելու իրավունքը եւ իրավունք չեմ տալիս որեւէ իշխանության ինձ արգելել դա անել»,- հայտարարել է բրիտանացի լրագրող-վերլուծաբան Թոմաս դե Վաալը: Նրա խոսքերով, Ադրբեջանում մարդիկ շատ քիչ են տեղեկացված Ղարաբաղի ներքին կյանքի մասին ասյօր: «Շատ կօգներ ադրբեջանցի լրագրողների առավել ազատ մուտքը այնտեղ»,- գտնում է դե Վաալը:

Միեւնույն ժամանակ, նա ընգծեց, որ չի լսել, որ նա, իբր, վատ մարդ է Հայաստանում կամ Արդբեջանում: «Կարծում եմ, որ կան մարդիկ, որ չեն կարդացել «Սեւ այգի» գիրքը, եւ նման մարդիկ սիրում են վրդովվել: Սակայն նրանք փոքրամասնություն են կազմում: Բոլոր մյուսների հետ ես նորմալ հարաբերությունների մեջ եմ, ես բազմաթիվ ընկերներ ունեմ Հայաստանում եւ Արդբեջանում»,- նշել է նա, հայտնում է «Էխո» թերթը: