Նավթի գների անկման պատճառով կտրուկ նվազել են Ադրբեջանի արժութային ռեզերվները

Նավթի գների անկման պատճառով կտրուկ նվազել են Ադրբեջանի արժութային ռեզերվները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար, հայտնում է «Ինտերֆաքսը» ԿԲ վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2013-ի վերջում Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները կազմում էին 14 մլրդ 152 մլն դոլար: Այսպիսով, 2014-ին Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 2, 78 տոկոսով:

2014-ի դեկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները նվազել են 1 մլրդ 238 մլն դոլարով, կամ 8,26 տոկոսով:

Երկրի արժութային ռեզերվների կրճատումը կարող է կապված լինել նավթի գների նվազման հետ: 2014-ի կեսից «սև ոսկին» կորցրեց արժեքի մոտ 50 տոկոսը, ինչը մեծ հարված էր շատ երկրների արժույթին, առաջին հերթին՝ նավթ արդյունահանող: Սակայն ադրբեջանական մանաթը դեռ կայուն է մնում, քանի որ Ադրբեջանը ծախսում է Կենտրոնական բանկի ռեզերվները փոխարժեքի պահպանման համար՝ ինտերվենցիա իրականացնելով երկրի արժութային շուկայում:

Մինչդեռ Ադրբեջանի 2015-ի բյուջեն կազմված է նավթի մեկ բարելի դիմաց 90 դոլարի հաշվարկով: Հունվարի 12-ին Brent տեսակի նավթի գինը նվազեց մեկ բարելի դիմաց 49 դոլարի շեմից: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը հայտարարեց, որ մեկ բարել նավթի արժեքը 100 դոլարի չի հասնի: «Նավթի շուկան գերհագեցած է: Լիբիան նույնպես չի դադարեցրել նավթի արդյունահանումը չնայած քաղաքացիական պատերազմին: Ավելին, նվազել է նավթի պահանջարկը»,-մեջբերել է նրա խոսքը Russia Today-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---