7 հուլիսի 2006 - 16:56 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ դեսպանատան աշխատակազմին Անկախության օրվա առթիվ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երկրի առաջին տիկին Բելա Քոչարյանն այսօր այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Նրանք դեսպան Ջոն Էվանսին եւ դեսպանության աշխատակազմին շնորհավորել են ԱՄՆ Ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Գոհունակություն արտահայտելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակի եւ զարգացման տեմպերի առթիվ, Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ ձեւավորված ամուր կապերն այսուհետ եւս հաջողությամբ կզարգանան, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: