Ընտանիքի սպանություն Գյումրիում. Գործով զբաղվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը12 հունվարի 2015 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Գյումրիում 6 հոգու սպանության մասին ահազանգ է ստացվել, որից հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի,Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.): Ընտանիքի մյուս երեխան՝ 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էԱվստրիական հիվանդանոց, որտեղ վիրահատել է:Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել:Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել, հետազոտություն արդյունքում աարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: Այժմ երեխան վերակենդանացման բաժանմունքում է, նրա առոջական վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա նշված է եղել Պերմյակով ազգանունը։ Վերջինիս ինքնությունը պարզվել է՝ ժամկետային զինծառայողՎալերի Պերմյակովն է, պատկան մարմինները նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկում։ Քրեական գործ է հարուցվել, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը և Վահագն Հարությունյանը։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն գործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: Քրգործի ընթացքի զարգացումը հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության ներքո է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |