Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին պլանավորում է առաջին անգամ Հայաստան այցելել

Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին պլանավորում է առաջին անգամ Հայաստան այցելել

PanARMENIAN.Net - Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյաններն ապրիլին պլանավորում են առաջին անգամ Հայաստան այցելել: Այդ մասին գրում է E! News-ը: Ըստ աղբյուրի, Քիմը պատրաստվում է ճանապարհորդության մեկնել դստեր հետ, Քորթնին նույնպես ժամանելու է երեք երեխայի հետ: Եթե Քիմի ամուսնու՝ Քանյե Ուեսթի համերգային շրջագայության ժամանակացույցը թույլ տա, նա ևս կմիանա այցին:

«Քիմը միշտ էլ ուզել է Հայաստան այցելել,- E! News-ին ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով.- նրանք շատ ուրախ են, ուզում են ավելի մոտիկից ծանոթանալ իրենց արմատներին»:

Քարդաշյանների հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծնողներն Ամերիկայում բնակվող հայեր էին, որոնց նախնիները գաղթել էին Թուրքիայից:

Ապրիլին Հայաստան է այցելելու նաև System Of A Down խումբը՝ Սերժ Թանկյանի գլխավորությամբ: Ըստ դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, նրան է միանալու նաև հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Ավելի վաղ Instagram-ի իր էջում այդ մասին գրել էր Սերժ Թանկյանը՝ նշելով, թե Քլունիի այցի մասին շրջանառվող լուրերն «անհերքելի ճշմարտություն» են:

Մինչև այդ System Of A Down ռոք խումբը հայտարարել էր համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում:

Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---