Գերմանիայում բողոքում են Եվրոպայի իսլամականացման դեմ

Գերմանիայում բողոքում են Եվրոպայի իսլամականացման դեմ

PanARMENIAN.Net - Դրեզդենի կենտրոնում հունվարի 12-ին հանրահավաք է տեղի ունեցել Եվրոպայի իսլամականացման դեմ, որին մասնակցել է մոտ 25.000 մարդ: Ակցիայի կազմակերպիչն է «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» կազմակերպությունը, այն նվիրված էր Ֆրանսիայում հունվարի 7-9-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերին: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, ոմանք կրում էին զոհվածներին համերաշխություն հայտնող պաստառներ, հայտնում է RBC-ն:

Միջոցառումը կայացել է, չնայած մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ կոչ էին անում հրաժարվել երթից: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դը Մեզիերը և Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը քննադատել են ակցիայի կազմակերպիչներին, իսկ կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը հայտարարել. «Իսլամը Գերմանիայի մասն է: Ես բոլոր գերմանացիների կանցլերն եմ»:

Հունվարի 7-ին զինված հարձակում կատարվեց Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: 12 մարդ է զոհվել, առնվազն 10 մարդ վիրավոր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Հարձակման մեջ կասկածյալներ համարվեցին Ֆրանսիայի քաղաքացիներ, ծագումով ալժիրցի եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Երրորդ ենթադրյալ հանցագործը սպասել է մեքենայում: Ավելի ուշ հետախուզում հայտարարվեց 18-ամյա Համիդ Մուրադի հանդեպ, սակայն նա հանձնվեց ոստիկանությանն ու հայտարարեց, որ ալիբի ունի:

Հունվարի լույս 8-ի գիշերը Լեն Ման քաղաքի Սաբլոն թաղամասում անհայտները չորս նռնակ են նետել մզկիթի բակ: Ըստ ԶԼՄ-ների, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 00.30-ին: Հարձակման ժամանակ ոչ ոք չի տուժել: Հունվարի 8-ին Փարիզի հարավային Մոնռուժ արվարձանում անհայտ տղամարդը ինքնաձիգից գնդակահարեց ոստիկանության աշխատակցուհուն և ճանապարհային ծառայության գործակալին, որից հետո նրան հաջողվեց հեռանալ հանցագործության վայրից: Երիտասարդ կինը զհովեց, իսկ տղամարդը ծանր վիճակում է:

Հունվարի 9-ին անհայտները պատանդ վերցրեցին Փարիզի շրջանի Սենա և Մառնայի դեպարտամենտում: Փոխհրաձգություն տեղի ունեցավ նաև Էնա և Ուազա դեպարտամենտների հարավում: Ավելի ուշ պարզվեց, որ կրակողները կասկածյալ եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիներն են:

Ավելի ուշ Փարիզում ինքնաձիգով զինված տղամարդը կրակ բացեց սուպերմարկետում, որից հետո 5 պատանդ վերցրեց: Ըստ ոստիկանության, հնարավոր է, որ դա նույն անձն էր, որը կրակ էր բացել Մոնռուժում: ԶԼՄ-ները հայտնում են, որ նա կապված է եղել Կուաշի եղբայրների հետ:

17:00-ին ոստիկանությունը սկսեց Դեմարտեն ան Գոելում տպարանի շենքի գրոհը, որտեղ թաքնվել էին եղբայրները: Արդյունքում եղբայրները ոչնչացվեցին: Միևնույն ժամանակ հատուկջոկատայինները Փարիզում գրոհեցին սուպերմարկետը, հանցագործը սպանվեց: Ենթադրվում է, որ դա 32-ամյա Ամեդի Կուլիբալին է: Պատանդներ վերցվեցին նաև Մոնպելիեի ոսկերչական խանութում: Ավելի ուշ հանցագործը հանձնվեց:

Հունվարի 11-ին ամբողջ Ֆրանսիայի տարածքում մոտ 3,7 մլն մարդ մասնակցեց Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ըստ իրավապահների, միայն Փարիզում Միասնության երթին մասնակցել է 1,6 մլն մարդ: Հայկական կողմիցՓարիզի ակցիային մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---