Թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչիի գործը կվերանայվի ամենասկզբից

Թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչիի գործը կվերանայվի ամենասկզբից

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել զինծառայության ընթացքում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գործով դատական հերթական՝ 20-րդ նիստը:

Դատավարության ժամանակ որոշվել է գործը վերանայել ամենասկզբից:

Բալըքչը ընտանիքը պահանջում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլիի 24-ին, Սևակ Բալըքչին սպանած Քըվանչ Աղաօղլուին պատասխանատվության ենթարկել կանխամտածված սպանության համար: Աղաօղլուն պնդում է, որ Սևակի սպանությունը միտումնավոր չի եղել:

Դատական նիստի ընթացքում ելույթ է ունեցել Սևակ Բալըքչիի հայրը՝ Կարապետ Բալիքչըն, նա պահանջել է ստուգել, թե, ըստ դատական նյութերի, ով է Սևակին ասել. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ», հայտնում է Tert.am-ը: Ավելի վաղ ապացուցվել էր, որ դատավարության ընթացքում վկաների շրջանում սուտ ցուցմունք տվողներ են եղել, ինչի պատճառն Աղաօղլու ընտանիքի կողմից ստացած սպառնալիքներն են եղել:

Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու 2015թ. փետրվարի 27-ին:

2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Զինված ուժերում սպանվեց ազգությամբ հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչին: Դիարբեքիրում լսումների ժամանակ գրավի դիմաց ազատ արձակված Աղաօղլուն ներկա էր որպես վկա, դատին ներկա էր նաև Էրսոզը: Վկա Հաքան Էոքանատը, սպանված ծառայակիցը, հայտարարեց, որ Աղաօղլուն մեղավոր չէ Բալըքչիի մահվան համար, ամեն ինչ պատահաբար է ստացվել: Ըստ Էրսոզի, նա չի փորձել պաշտպանել ենթադրյալ մարդասպանին: Մինչ Սևակի զորացրումը մնում էր 23 օր:

Դիարբեքիրում դատավարության ժամանակ բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարեց, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցավ նրան ու հայտնեց, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են նրա ցուցմունքները:

Դատարանը մեղավոր է ճանաչել նրա ծառայակից Քինանչ Աղաօղլուին անզգույշ սպանություն կատարելու մեջ և 4 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտել` փաստորեն հերքելով դիտավորյալ սպանության մեղադրանքը:

Դատավճիռը չբավարարեց Բալըքիչիների ընտանիքին, ինչպես նաև հանրության լայն շրջանակներին:

Ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը դեռ 2013-ին հայտարարեց, որ իրենք մտադիր են բողոքարկել դատավճիռը: Փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ Սևակի սպանության մեջ դիտավորություն են տեսնում, այն անփութության կամ անզգուշության հետևանք չէ: Եվ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ դատարանն անտեսել է իրենց ներկայացրած որոշ փաստեր և ապացույցներ, պատասխանատվության չի ենթարկել սպանության համար պատասխանատու բարձրաստիճան զինվորականներին և ճնշում է գործադրել սպանության ականատեսների վրա, ովքեր պաշտոնական տեսակետին հակասող ցուցմունքներ են տվել:

Նա հայտնել է, որ դատավճիռը քննվելու է Վերաքննիչ դատարանում, որից հետո անհաջողության դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու կյանքի իրավունքը, և միջազգային դատարանը բազում նման դատավճիռներ ունի հրապարակած: Այդ որոշումների լույսի ներքո, Թուրքիային պատժելու հավանականությունը շատ մեծ է»,-ասել է փաստաբանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---