ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներն աշխատանքի իրավունքի հարցում հավասար կլինեն ռուսաստանցիներին

ՌԴ-ում ՀՀ քաղաքացիներն աշխատանքի իրավունքի հարցում հավասար կլինեն ռուսաստանցիներին

PanARMENIAN.Net - Հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այսուհետ աշխատանքի իրավունքի հարցում փաստացի հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ կառավարությանը հղումով։

«Ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա 30 օրում միգրացիոն հաշվառման անցնելուց ազատվելուց զատ, ՀՀ քաղաքացիներն, ըստ երկկողմ հայ-ռուսական համաձայնագրի, փաստացի աշխատանքի իրավունքի հարցում հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին։ Գործատուներն իրավունք ունեն աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավել Հայաստանի քաղաքացիներին, առանց հաշվի առնելու ազգային աշխատաշուկայի պաշտպանության: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկ չի լինի ՌԴ-ում աշխատանքային գործունեության իրականացման թույլտվություն ստանալ։

Ռուսաստանում նաև վավերական են համարվում Հայաստանում ստացած կրթության վերաբերյալ փաստաթղթերը: Սակայն, կրթության ճանաչման մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր է պահանջվում անցնել միայն մանկավարժական, իրավաբանական, բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելու համար։ Ասվում է նաև, որ Հայաստանի քաղաքացիներն արտասահմանյան անձնագրերով ՌԴ մեկնելու դեպքում ազատվում են միգրացիոն տեղեկանք լրացնելու անհրաժեշտությունից, եթե Ռուաստանում նրանց մնալու ժամկետը չի գերազանցում 30 օրը երկիր մուտք գործելու օրից հաշված:

«Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու ժամկետը պայմանավորվում է գործատուի հետ աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի գործողության ժամկետով»,– հայտնել են գործակալության կառավարությունում։ ՌԴ մուտք գործելուց 90 օրից շուտ պայմանագիրը ժամկետից շուտ լուծարվելու դեպքում, Հայաստանից աշխատանքի մեկնած քաղաքացին իրավունք ունի Ռուսաստանի տարածքը չլքելով 15 օրվա ընթացքում նոր պայմանագիր կնքել։

Կառավարությունում պարզաբանել են, որ աշխատողների սոցիալական ապահովումը (բացի կենսաթոշակայինից) իրականացվում է նույն պայմաններով և նույն կարգով, ինչ ՌԴ քաղաքացիների համար։ Աշխատանքային ստաժը հաշվարկվում է ընդհանուր աշխատանքային ստաժում սոցիալական ապահովման նպատակների համար աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։ «Հայաստանից մեկնած աշխատողների և ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովումը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետությունների միջև առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան»,- նշել են ՌԴ կառավարությունում։

Հայաստանը ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրեց 2014 թվականի հոկտեմբերին, փաստաթուղթն արդեն վավերացրել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---