Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Լիբանանի ԱԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում Լիբանանի Հանրապետության ԱԳ եւ Սփյուռքի նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այցի ընթացքում Լիբանանի արտգործնախարարը կայցելի Մատենադարան (12 հուլիսի, ժ. 15:05), Ցեղասպանության թանգարան եւ Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր, որտեղ տեղի կունենան պսակադրության եւ ծառատունկի արարողություններ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---