Գերմանիան զգուշացնում է համաեվրոպական պատերազմի սպառնալիքի մասին15 հունվարի 2015 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ համաեվրոպական պատերազմի սպառնալիքը Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության պատճառով պահպանվում է: Նախարարը չի բացառել, որ հակամարտությունը Դոնբասում կարող սրվել, և խոստացել է ամեն ինչ անել դա կանխելու համար, հայտնում է ՌԲԿ-ն Hannoversche Allgemeine Zeitung- վրա հղումով: Մահվան ելքով վերջին դեպքերն Դոնեցկի մատույցներում վկայում են, որ «սպառնալիքը, որը ստեղծում է ամբողջ Եվրոպայի համար հակամարտությունն Ուկրաինայում, նախկինի պես պահպանվում է»: Նախարարն ընթացիկ իրավիճակն Ուկրաինայում բնութագրել է որպես «անասելի խճճված», քանի որ բանակցությունների մասնակիցները ստիպված են «միաժամանակ քննարկել սահմանազատման, ծանր սպառազինությունները Դոնբասից հանելու, գերիների փոխանակման ու հումանիտար օգնության առաքման հարցերը»: Գերմանիան «ամեն ինչ կանի թույլ չտալու համար լայնամասշտաբ ռազմական հակամարտության վերսկսումը», ասել է Շտայնմայերը Hannoversche Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում: Հունվարի 15-ին Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեակավարները պետք է հանդիպեին Աստանայում՝ քննարկելու համար իրավիճակը Դոնբասում, սակայն, քանի որ այդ երկների ԱԳ նախարարների հանդիպումն անարդյունք ավարտվեց, բարձր մակարդակով բանակցություններ որոշվեց չանցկացնել: Հունվարի 19-ին Բեռլինում կայանալիք Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Բրյուսելում փաստաթուղթ է պատրաստվել, որտեղ դիտարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հավանականությունը: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ուկրաինայում պահպանվի հրադադարը, իսկ Մոսկվան կատարի Կիևի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և չխոչընդոտի ԵՄ ու Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի որոշ կետերի կատարմանը: Իրավիճակն Ուկրաինայում կրկին սրվեց Դոնեցկի մերձակա Վոլնովախա բնակավայրում խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոբուսի գնդակոծման հետևանքով, որին զոհ է գնացել 12 մարդ: Կիևը մեղադրեց ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայիններին, վերջիններս դա անվանեցին ապատեղեկատվություն: ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը կատարվածի համար մեղավոր է համարում Ուկրաինայի ուժայիններին: ԵԱՀԿ առաքելությունը եկավ այն եզրակացության, որ ավտոբուսը գնդակոծվել է «Գրադ»-ից: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |