Մոգերինի. ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին15 հունվարի 2015 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով Եվրամիության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: «Մենք երբեք չենք ընկալի սահմանների ուժային փոփոխությունը: Ոչ այժմ, ոչ այս դարում, ոչ էլ այս հազարամյակում, դա անհնար է»,- ասել է Մոգերինին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ Ուկրաինային նվիրված բանավեճի ժամանակ, հայտնում է Ռոսբալտը: Նա նաև կողմ է արտահայտվել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պահպանմանը, եթե իրավիճակն Ուկրաինայում չփոխվի: «Պետք է հստակ ասել, որ պատժամիջոցները կապված են իրավիճակի հետ, ուստի այս հարցում փոփոխություններ կլինեն իրավիճակի փոփոխության դեպքում՝ կնվազեն, կամ կխստացվեն: Կամ չեն փոփոխվի, եթե զարգացում չլինի»,-ասել է դիվանագետը: Միևնույն ժամանակ Մոգերինին հավանություն է տվել քաղաքական երկխոսությանը Մոսկվայի հետ: «Դա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք: Մենք պետք է խոսենք, և ուկրաինացիները պետք է խոսեն ռուսների հետ: Իմ դերը այդ բանակցություններին նպաստելն է»,-ասել է նա: Բանավեճի ժամանակ Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է քննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու հարցը: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը ՌԴ-ին միացնելու և Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ: Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրամիության երկրների իշխանությունները միտված են մեղմացնելու Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Բրյուսելում պատրաստված փաստաթղթում, որը քննարկման կդրվի անդամ պետություններում, առաջարկվում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում վերսկսել բանակցությունները մուտքի արտոնագրերից զերծ ռեժիմի մասին: Փաստաթուղթը, որը դեռ չի ներկայացվել ԵՄ երկրների ներկայացուցիչներին, նախապատրաստվել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ, որը կայանալու է հունվարի 19-ին: Առաջիկա հանդիպման գլխավոր թեման կլինի քաղաքականությունը Ռուսաստանի հարցում միջնաժամկետ հեռանկարում: Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ն չի կարող վերադառնալ այն սկզբունքներին, որոնց հիման վրա նախկինում կառուցվում էին հարաբերությունները ՌԴ հետ: Միևնույն ժամանակ փաստաթուղթն առաջարկում է աստիճանաբար մեղմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նշվում է, որ դա կախված կլինի Ուկրաինայում կրակի դադարեցման ու հրադադարի մասին համաձայնագրերի լիարժեք կատարումից: Բրյուսելում ակնկալում են նաև, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ գազի հարցում և չի խոչընդոտի Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական ու քաղաքական հոդվածների կատարմանը: Photo: AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |