Ամերիաբանկը «Նորվիկ» կազմակերպությունից վարկային պորտֆել է ձեռք բերել

Ամերիաբանկը «Նորվիկ» կազմակերպությունից վարկային պորտֆել է ձեռք բերել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը համալրել է ակտիվների կազմը` ձեռք բերելով վարկային պորտֆել: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ի փոխհամաձայնության պայմաններում վերջինս Ամերիաբանկին է զիջել իր վարկային պորտֆելի մի մասը:

Հաշվետու վերջին հրապարակային տվյալների համաձայն Ամերիաբանկի ակտիվները 2014-ի 9 ամսվա արդյունքներով կազմել են ավելի քան 334 մլրդ ՀՀ դրամ, որով Ամերիաբանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---