Սահմանամերձ 31 համայնքում իրականացվող գործունեությունն ազատվել է հարկերից 15 հունվարի 2015 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը` Կառավարությունը հունվարի 15-ին հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք: «Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին: Վարչապետը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները և կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը: Եվ այսպես, Կառավարության որոշմամբ, ընտրվել է 4 մարզից 31 գյուղ՝ Արարատից Երասխը, Վայոց Ձորից՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Գեղարքունիքից՝ Վահանը, Տավուշից՝ Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր համայնքները: 2014-ինոյեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ քվեարկության դրված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծն ընդունվել է. ձայների հարաբերակցությունը` 76 կողմ, 3 դեմ և 18 ձեռնպահ: Երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ընդունվել էր 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ավելի վաղ Կառավարությունը հավանություն էր տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և ևս 8 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: Կարդացեք նաև` Սահմանամերձ 32 համայնքում գազի, հոսանքի ու ոռոգման ջրի համար կես գին կվճարեն Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |