Moody's-ը Հայաստանի համար կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի»16 հունվարի 2015 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշային շեմը Ba2-ից նվազեցրել է մինչև Ba3, ինչպես նաև «կայուն» կանխատեսումը փոխարինել է «բացասականով», հայտնում է գործակալության պաշտոնական կայքում։ Moody's Investors Service-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որը զբաղվում է վարկային վարկանիշերի հաշվարկով, հետազոտություններով ու ռիսկերի վերլուծությամբ: Գործակալությունում աշխատում է մոտ 4500 փորձագետ աշխարհի 26 երկրներից: Որպես վարկանիշների նվազման կարևոր գործոններ նշված են Հայաստանի արտաքին խոցելիության աճը ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա ակնկալվող ճնշումները։ Նվազմանը նպաստող գործոններրի թվում Moody's Investors Service-ը նշում է նաև Հայաստանի աճի հեռանկարների փոփոխությունը, որոնք դանդաղում են Ռուսաստանից բացասական ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և ԵՏՄ-ից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների պատճառով, ինչը պայմանավորված է այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությամբ։ Moody's Investors Service-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ տնտեսության խնդիրներին: Մասնավորապես 2014-ի սեպտեմբերին գործակալությունը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալ Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով արձանագրված անկման բացասական հետևանքները: «Հիմք ընդունելով առաջին կիսամյակում նետտո-արտահանման և մասնավոր դրամական փոխանցումների սպասվածից ավելի զգալի կրճատումը, ՀՆԱ աճի կանխատեսումը 3,2 տոկոսից նվազեցվել է մինչև 2,1 տոկոս 2014-ին և 3,6 տոկոսից մինչև 2,3 տոկոս 2015-ին: «Այնուամենայնիվ, կառավարության խելամիտ ֆինանսական քաղաքականությունը և մակրոտնտեսական կայունությունը հիմնավորում է «կայուն» կանխատեսմամբ BA2 վարկանիշն»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: 2014-ի դեկտեմբերին Եվրասիական զարգացման բանկն (ԵԶԲ) իր հերթին նվազեցրեց ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը տարեվերջի համար 4 տոկոսից մինչև 3,3 տոկոս: Այդ մասին ասվում է «ԱՊՀ մակրոմոնիտորինգ»-ի դեկտեմբերյան զեկույցում, որը հրապարակել է ԵԶԲ վերլուծական վարչությունը: Ըստ ԵԶԲ վերլուծության, մինչև տարեվերջ նվազող ներքին պահանջարկի (այդ թվում դրամի արժեզրկման) բացասական ազդեցության, ինչպես նաև արտաքին պահանջարկի, մասնավորապես ՌԴ-ում տնտեսության աճի դանդաղեցման և Եվրոպայում թույլ աճի պայմաններում, Հայաստանի ՀՆԱ աճը սահմանափակ կլինի: Փաստաթղթում ասվում է, որ 2014-ի հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկին նվազեց, աճը տարեկան կտրվածքով կազմեց 3,7 տոկոս և 4,2 տոկոս 9 ամսում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Moody 's-ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և բանկային դեպոզիտների վարկանիշների շեմերը Baa3–ից մինչև Ba1, արտարժույթով պարտատոմսերի վարկանիշի շեմը` Ba1–ից Ba2, ինչպես նաև արտարժութային բանկային դեպոզիտների վարկանիշի շեմը` Ba3–ից մինչև B1: Ընդ որում Հայաստանի արժութային կարճաժամկետ պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշների շեմերը մնացել են անփոփոխ` Not-Prime (NP)։ 2014-ի օգոստոսի սկզբին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր Հայաստանի` արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» «կայուն» կանխատեսումով։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |