Frontpage. Ցեղասպանության հետևում կանգնած «Էրդողանստանի» նախագահն ասում է՝ մահմեդականները կոտորածներ չեն անում

Frontpage. Ցեղասպանության հետևում կանգնած «Էրդողանստանի» նախագահն ասում է՝ մահմեդականները կոտորածներ չեն անում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական Charlie Hebdo թերթում ու դրան հետևած ահաբեկչությունների շղթայի հետքերով Արևմուտքին մեղադրել էկեղծարարության ու հակամահմեդական դավադրության մեջ, ինչպես նաև ասել, թե մահմեդականները երբեք կոտորածներ չեն իրականացրել:

«Արևմուտի կեղծավորությունն ակնհայտ է: Որպես մահմեդականներ մենք երբեք ահաբեկչական կոտորածների չենք մասնակցել: Այս ամենի հետևում ռասիզմն է, ատելություն պարունակող խոսքերն ու իսլամաֆոբիան»,- ասել է Էրդողանը:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, Frontpage-ը գրում, է, որ Թուրքիա այլևս չկա: «Կա միայն «Էրդողանստան»: Եվ դրա խելագար իսլամիստ բռնապետն իր կուսակցության նման պնդում է, որ Փարիզի ահաբեկչական հարձակումները հակամահմեդական դավադրության արդյունք են»:

Մեկնաբանելով մահմեդականների կողմից երբեք կոտորածներ չիրականացնելու պնդումը, աղբյուրը գրում է. «Դե իհարկե: Մահմեդականները երբեք կոտորածներ չեն արել: Հատկապես թուրք մահմեդականները: Հայերին հարցրեք: «Մենք հույս ունենք, որ ժողովուրդներիի վրա հարձակվողները չեն գրոհի մեր մզկիթների վրա»:

«Հեգնաքն այն է, որ այս ամենը գալիս է ռեժիմից, որն ակնհայտ կապեր ունի Ալ Քայիդայի և ISIS-ի հետ: Եվ որը բավականին երկար ժամանակ սպանել է քրդերին ու, կարծես, ղեկավարում է նրանց կոտորածը սահմանից այն կողմ»,- նշում է պարբերականը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---