10 հուլիսի 2006 - 17:48 AMT
ՀՀ ԱԺ փոխխոսնակ. Տարբեր երկրներ են փորձում ընդգրկվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում
Ղարաբաղյան կարգավորման շուրջ այսօր ստեղծված իրավիճակը հնարովորություն է տալիս որոշ երկրներին ընդգրկվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, նման փորձերն ակնհայտ են Մեծ Բրիտանիայի կողմից, սակայն ակտիվացել են նաեւ այլ երկրներ, խորհրադարանական կառույցներ եւ տարբեր երկրների խորհրադարաններ, որոնք իրենց մասնակցությունն են առաջարկում այդ հարցում: «Եթե բանակցությունները չընթանան Մինսկի խմբի երեք համանախագահների ուղղակի հովանու ներքո, ապա թափուր տեղը դատարկ չի մնա, ակտիվություն կսկսվի ամենատարբեր ուղղություններով, մասնավորապես, խորհրդարանական մակարդակով»,-ասել է Վ.Հովհաննսիյանը` նշելով, որ այդ խնդրով հետաքրքրվում է նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողվոը: Ընդ որում նա գտնում է, որ եթե Ղարաբաղի խնդիրը սկսի քննարկվել այլ ատյաններում, ապա Հայաստանը չպետք է հեշտ հաջողություն ակնկալի: «Եթե գործընթացին այլ ատյաններ միանան, ապա հարկ կլինի այն սկսել զրոյից»,-ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, 1998 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք առաջարկների փորձը ցույց է տալիս, որ որքան շատ է ուսումնասիրող ատյանը խորանում հարցի էության մեջ, այնքան շատ են այդ առաջարկները դառնում հայանպաստ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: