ՌԴ-ում Էբոլայի վիրուսի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել17 հունվարի 2015 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Էբոլայի տենդի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել: Բոլոր դեպքերում ախտորոշումը չի հաստատվել, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, հայտնում է Lenta.ru-ն «Ինտերֆաքսին» հղումով: Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 5000-ը: Էբոլայից արդեն մահացել է 2.600 մարդ: Վիրուսի դեմ պայքարում պահանջվում է $1 մլրդ: Վիրուսի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել: ԱՀԿ-ն խոստանում է այն ստեղծել մինչև 2015-ը: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանա ձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց: «Դիտարկման ամբողջ ընթացքում ինֆեկցիոն հիվանդությունների ախտանիշներով հոսպիտալացվել և Էբոլայի տենդի կասկածանքով հետազոտվել է մոտ 40 մարդ: Բոլոր արդյունքները բացասական են եղել: Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անցկացվել են»,- ասել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը: Երկրում ստուգվում են բոլոր ուղևորները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ Էբոլայի բռնկում է արձանագրվել: Ընդհանուր առմամբ դիտարկման ընթացքում ՌԴ 52 սուբյեկտի տարածք է ժամանել նման մոտ 4,5 հազար անձ: Էբոլայի տենդի համաճարակը բռնկվեց Արևմտյան Աֆրիկայում, առաջին դեպքերը գրանցվեցին 2014-ի փետրվարին Գվինեայում: Վարակը շուտով դուրս եկավ երկրի տարածքից ու տարածվեց նաև Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու Մալիում: Ըստ հունվարի 7-ի տվյալների, վիրուսով վարակված է մոտ 20,7 հազար մարդ, 8,2 հազարը մահացել է: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել: Photo: Getty Images Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |