Ուրուգվայի նախագահը Հայոց ցեղասպանության մասին. Անկարան պետք է ճանաչի կատարած ոճիրը21 հունվարի 2015 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, որը հեռանում է նախագահի պաշտոնից, հայ համայնքի հետ հրաժեշտի հանդիպմանը խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներին: «Ես վստահ եմ, որ թուրքերը կնեղանան, բայց Հայոց ցեղասպանությունն իրողություն է, և, եթե կարող եմ ինչ-որ կերպ նպաստել ճանաչման գործին, ուրախությամբ կանեմ դա»,- հայտարարել է Մուխիկան: Մուխիկան նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցում հնարավոր չէ արդարության հասնել, քանի որ հայ ժողովրդի կրած ցավն ու կորուստներն անհնար է հատուցել: «Կան պետական շահեր, որոնք խանգարում են այդ հարցին: Սակայն, նվազագույնն, ինչ այսօր պետք է անի Անկարան, ինքնաքննադատության քաջություն ունենա և ընդունի կատարած վայրագությունները»,-ասել է նա: 2014-ի դեկտեմբերին Ուրուգվայի նախագահ ընտրվեց Տաբարե Վասկեսը, որը ստանձնում է պաշտոնը 2015-ի մարտի 1-ին: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |