Իզմիրի հայկական եկեղեցին վերածվել է ախոռի. Տարածքը դարձել է թմրամոլների և հարբեցողների հավաքատեղի

Իզմիրի հայկական եկեղեցին վերածվել է ախոռի. Տարածքը դարձել է  թմրամոլների և հարբեցողների հավաքատեղի

PanARMENIAN.Net - Իզմիրի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ: Պարզվում է` տեղի բնակիչները, որոնք իրենց ձիերն ու կովերն են այստեղ բերում, բողոքել են եկեղեցին իրենց որջը դարձրած թմրամոլներից ու հարբեցողներից: Թուրքական Milliyet պարբերականի կայքը գրում է, որ հայկական գրիգորյանական եկեղեցին գտնվում է Իզմիրի Մենեմեն վարչական շրջանում: Ենթադրվում է, որ 19-րդ դարին պատկանող կառույց է, թեև այդ մասին վկայող արձանագրություն չի պահպանվել: Եկեղեցին ցավալի վիճակում է գտնվում, կառույցի ներսը լցված է գոմաղբով և այլ աղտոտություններով:

Տեղի բնակիչները բողոքում են, որ տարածքը վտանգավոր թմրամոլների և հարբեցողների վայր է դարձել: Այն գտնվում է ոստիկանների վերահսկողության ներքո, երեխաները չեն կարողանում հանգիստ խաղալ այդ տարածքում, անծանոթ մարդիկ են եկեղեցու շրջակայքում պտտվում:

Թաղամասի բնակիչներից Նուրթեն Յըլմազը հայտնում է, որ սա պատմական հայկական եկեղեցի է. «Թուրքիան, ցավոք, կարևորություն չի տալիս պատմական կառույցներին: Մարդն ինչ կրոնի էլ պատկանի, հոգևոր արժեքներին տեր պետք է կանգնել: Այսպիսի կառույցներն արդեն շատ քիչ են մնացել: Հիմա այս պատմական կառույցը ախոռի է վերածվել: Թմրամոլներն են այստեղ շրջում: Պետք է տեր կանգնել այս վայրին»:

Վանքը գործել է մինչև 1922 թվականը: Թուրքական բանակի կողմից Իզմիրի գրավմանը հետևած քաղաքի հրկիզումից և հունական ու հայկական բնակչության կոտորածից հետո այն անուշադրության մատնվեց:

Մինչև վերջերս այն օգտագործվում էր որպես զինվորական պահեստ, սակայն հիմա այն դատարկ է: Երեք տարի առաջ Մենեմենի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերանորոգվել է տեղի հունական Ագիոս Կոնստանտինոս եկեղեցին, որը նույնպես 19-րդ դարի կառույց է: Այն ժամանակ խոստացվել է, որ հայկական եկեղեցին նույնպես կվերանորգվի, սակայն մինչև այժմ որևէ աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվել:

Ախոռի վերածված հայկական եկեղեցու մասին միաժամանակ ահազանգում են շուրջ մեկ տասնյակ թուրքական լրատվամիջոցներ: Տեղեկությունը լայնորեն տարածվում է ինտերնետային կայքերում, գրում է Panorama.am-ը:

Իզմիրը (թուրք.՝ İzmir նաև Սմիրնա, հուն.՝ Σμύρνη, հին անվանումը՝ Զմյուռնիա), քաղաք է Թուրքիայի արևմուտքում, համանուն Իզմիրի նահանգի մայրաքաղաքն է։ Թուրքիայի երկրորդ մեծ քաղաքն է, 2009 թվականին ուներ մոտ 3.868.308 բնակիչ։

Գտնվում է Էգեյան ծովի ափին, Իզմիրի ծովածոցի դիմաց։ Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ կարևոր նավահանգիստն է։ Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան։ Երկաթուղային գծով կապված է երկրի այլ խոշոր քաղաքների հետ, ինչպես Ստամբուլը և Դենիզլին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---