Լավրով. ԵՏՄ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու գաղափարը դեռ արդիական է21 հունվարի 2015 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու գաղափարը նախկինի պես արդիական է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովր, հաղորդում է «Փրայմը» ԱՌԿԱ գործակալության փոխանցմամբ: Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունն տևական ժամանակ է` կոչ է անում եվրոպացի գործընկերներին սկսել ԵՏՄ և ԵՄ-ի ինտեգրման նախագիծը։ «Առաջին քայլը կարող էին դառնալ ԵՏՄ և ԵՄ-ի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցությունները։ Ինչպես գիտեք, նման նախաձեռնությամբ մեկ տարի առաջ Բրյուսելում հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն դեռ արդիական է», – հայտարարել է նախարարը մամուլի 2014թ.–ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ ինտեգրումը «կարող է ապահովել այսպես կոչված Մեծ Եվրոպայի բոլոր պետությունների, այդ թվում նաև նրանց, որոնք ներառված չեն տարբեր ինտեգրացիոն միություններում, ներդաշնակ զարգացում»: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ արտահայտվեց ԵՄ և ԵՏՄ ներկայացուցիչների միջև կապերի հաստատմանը: Նման հայտարարություններ հնչեցին նաև Բրյուսելից: Մասնավորապես եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ հեռանկարում առևտրի ազատ գոտի է անհրաժեշտ ԵՄ և այն ժամանակ դեռ Մաքսային միության միջև: Ընդ որում, ԵՄ-ում բազմիցս ասել են, որ անհնար է միաժամանակյա անդամակցությունը ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին և ասոցացումը Եվրամիության հետ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |