12 հուլիսի 2006 - 14:14 AMT
Մ.Սահակաշվիլի. «Կազբեգի-Վերին Լարս» անցագրային կետի փակումն ավելի շատ խփեց Հայաստանի շահերին
Ռուսական կողմից մարդկանց եւ բեռների փոխադրման արգելումը ռուս-վրացական սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» վերահսկիչ-անցագրային կետում ավելի շատ խփեց Հայաստանի, քան Վրաստանի շահերին: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարեց հուլիսի 11-ի երեկոյան Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Վերին Լարս» վերահսկիչ-անցագրային կետի փակումը առանձնապես չհարվածեց Վրաստնի տնտեսությանը, քանի որ վրացական արտահանումն ընթանում է այլ ճանապարհով: Սակայն սովորական մարդկանց համար, որոնք մի երկրից մյուսն են տեղափոխվում, դա վատ է: Եվ հատկապես դա վատ է Հայաստանի համար, որի համար հիմնական բեռները Ռուսաստանից ներկրվում էին «Վերին Լարսի» միջոցով»,-հայտարարել է Սահակաշվիլին, նշելով, որ «վրացական բեռներն տեղափոխումն այդ ուղիով միեւնույն է չէր իրականացվում»: Հուլիսի 8-ին ռուս սահմանապահները փակել էին վրաց-ռուսական սահմանի հյուսիսային հատվածը` «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, անցակետի փակումը կապված էր վերանորոգման աշխատանքների հետ:

Հուլիսի 10-ին Ցխինվալի շրջանում` Էրղնեթի գյուղի մոտ Վրաստանի ղեկավարության որոշմամբ բացվել էր ժամանակավոր անցակետ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չէին կարողացել Վրաստան մուտք գործել Ռուսաստանից «Վերին Լարս» անցակետով, կարողանանյին մուտք գործել երկիր: Նման մարդկանցից շատերը, փորձելով մտնել Վրաստան, Լարսից մեկնում էին դեպի մյուս վերահսկիչ-անցագրային «Ներքին Զարամագ» կետը (Ռուսաստանի տարածքում) եւ այնտեղից, Ռոքի թունելով, մտնում էին Ցխինվալի շրջան, որտեղ չկան վրաց-ռուսական սահմանը հատելու պաշտոնական անցակետեր, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: