ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9,50%22 հունվարի 2015 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին արտահերթ նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1%-ով՝ սահմանելով 9,50%: 2014-ի դեկտեմբերին արձանագրվել է 3,0 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,6 տոկոս, տեղեկացնում է ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին նախորդ որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը Հայաստանի համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռևս անորոշ է: Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ, ասված է հաղորդագրությունում: «Մյուս կողմից չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թվականի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ: Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով խորհուրդն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17 տոկոս: Արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պարագայում դա, ըստ ԿԲ-ի, կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության տեքստում: Դրամավարկային քաղաքականության ուղղությունների մասին հաջորդ որոշումը սպասվում է փետրվարի 10-ին՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Որոշմանը կհաջորդի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի հրապարակումը, որտեղ Կենտրոնական բանկն ավելի մանրամասնորեն կանդրադառնա վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին և ապագայի կանխատեսումներին: Կենտրոնական բանկը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էրդեկտեմբերի 23-ին` 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50 տոկոս: 2014 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1,3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0մ9 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2մ6 տոկոս: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |