Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ Լաս Վեգասում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ Լաս Վեգասում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նևադա նահանգի Քլարկ վարչական շրջանը որոշել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, որը կտեղադրվի Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում: Հուշարձանի դիզայնի, կառուցման ու տեղադրաման ծախսերը կազմում են 120.000 դոլար: Անհրաժեշտ գումարը կտրամադրի Հայ-ամերիկյան միությունը, հայտնում է Նևադայի հանրային ռադիոն: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայեր հավաքվում են՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում զոհերի հիշատակը: Բացի սպանվածներից, հազարավոր հայեր նաև տեղահանվել են և ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ, նշում է աղբյուրը:

Ինչպես նշել է վարչական շրջանի հանձնաժողովի նախագահ Մերի Բեթ Սքոուն, հանձնաժողովի հանդիպումներին մոտավորապես 50 հայ էր եկել՝ կոթողը տեղադրելու խնդրանքով: «Զգացինք, որ հուշարձանի կառուցման ժամանակը հասունացել է»,- նշել է նա:

«2015-ի լրանում է Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկուկես միլիոն հայ է զովել այդ տարիներին... Այս հուշարձանը կդառնա հիշատակի ծաղիկներ դնելու մի վայր»,- ասել է Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը:

Հայ-ամերիկյան միությունը հույս է հայտնել, որ նախագծի իրականացումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում:

Լոս Անջելեսում հայերը բնակվում են դեռ 19-րդ դարավերջից։ Համայնքը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևմտյան, ինչպես նաև Արևելյան Հայաստանից ԱՄՆ են գաղթել բազմաթիվ հայեր։ Նրանց թիվն ավելացել է Երկրորդ համաշխարհայինից հետո և այժմ էլ շարունակվում Է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից ու Հայաստանից։ 2001-ին Լոս Անջելեսի քադաքապետարանի որոշմամբ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել Է «Փոքրիկ Հայաստան»): 2003 թվականի տվյալով Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում (Մոնթեբելո, Գլենդել, Փասադենա, Հոլիվուդ, էնսինո, Բևեռլի Հիլզ, Սանտա Մոնիկա) բնակվում է մոտ 600.000 հայ։ Լոս Անջելեսի համայնքն ամենահայաշատն է ԱՄՆ-ում։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---