
Հունվարի 28-ին Վաշինգտոնի «Քարնեգի» հիմնադրամում տեղի կունենա հիմնադրամի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դը Վաալի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մեծ աղետ. Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերի տակ» խորագրով գրքի շնորհանդեսը, հայտնում է Panorama.am-ը հիմնադրամի կայքին հղումով:
«Հայերի ոչնչացումն Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ. Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ոճրագործությունն էր: Ողջ մնացած հայերը սփռվեցին աշխարհով մեկ: Անկախ բազմադարյա պատմությունից, այն, ինչ մարդկանց մեծամասնությունը կոչում է Հայոց ցեղասպանություն, շարունակում է զգոն պահել աշխարհի հայերին, ազդում է ժամանակակից Թուրքիայի ինքնության և քաղաքականության վրա և գրավում է շատ ամերիկյան քաղաքական գործիչների: Իր գրքում Թոմաս դե Վաալը ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հետևանքներն ու պատմում է քաջ հայերի, քրդերի ու թուրքերի վերջին փորձերի պատմությունը՝ պայմանավորվելու այն պայմաններում, երբ Թուրքիան մուտք էր գործում հետքեմալական շրջան»,- ասված է «Քարնեգի» հիմնադրամի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Թոմաս Պատրիկ Լաունդիս դը Վաալը (ծնվ. 1966 թ.) բրիտանացի լրագրող և գրող է, հայտնի է Հարավային Կովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով։