Մասաչուսեթսում կներկայացվի Թուրքիայի «կորուսյալ» հայերի մասին գիրքը23 հունվարի 2015 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Ֆեթիյե Չեթինը և սոցիոլոգ Այշե Գյուլ Ալթընայն ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ուոթերսթուն քաղաքի հանրային գրադարանում հունվարի 27-ին կներկայացնեն իրենց համահեղինակած՝ «Թոռներ. Թուրքիայի «կորուսյալ» հայերի թաքնված ժառանգությունը» գիրքը: Նրանց է միանալու նաև պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, որը գրել է գրքի անգլերեն թարգմանության առաջաբանը: Ըստ The Armenian Weekly-ի՝ գիրքը պատմում է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ իսլամացած հայերի մասին: Շատ դեպքերում մարդիկ չէին էլ խոսում իրենց հայ ինքնության մասին, ուստի նրանց երեխաները մեծացան առանց այդ փաստի գիտակցության և ձուլվեցին թուրք և մահմեդական հարևաններին: Առաջին անգամ ծպտյալ հայերի մասին լռությունն ընդհատվել է 2004-ին, երբ Չեթինը հրապարակելց իր «Իմ տատը» գիրքը, որտեղ նա պատմում էր իր տատի հայկական ինքնության բացահայտման պատմությունը: Դրան հաջորդող տասը տարվա ընթացքում բազմաթիվ թուրքեր են հրապարակել իրենց հայկական արմատների մասին պատմող գրքեր կամ հոդվածներ: Ասպիսով, գիրքը բացահայտում է Հայոց ցեղասպանության մի կարևոր պատմական կողմ և վերապրածների ու ժառանգների վրա դրա ազդեցությունը: «Անցյալն ուսումնասիրելիս մենք չպետք է անտեսենք տառապանքի մնացած ձևերը: Լռության պատնեշ ստեղծելու փոխարեն պետք է կոտրենք անցյալի լռությանպատերը»,- ասել է Ալթընայը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |