Ամերիաբանկն 80-րդ գործարքն է կնքել ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրով23 հունվարի 2015 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Առևտրի աջակցման ծրագրով (TFP) կնքել էի ր հոբելյանական՝ 80-րդ գործարքը: Գործակցության առաջին օրվանից` 2010-ի սեպտեմբերի 30-ից, ընդհանուր գումարով կնքվել է առևտրի ֆինանսավորման ավելի քան $70 մլն-ի գործարք: Ամերիաբանկը բարձր է գնահատում միջազգային նման խոշոր կառույցի հետ տարիների փորձությամբ հաստատված գործընկերությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում՝ ՓՄՁ-ների համար: 2013-ին ՎԶԵԲ-ից ստանալով հաստատող բանկի կարգավիճակ, Ամերիաբանկը ձեռք է բերել նոր հնարավորություններ` տեղական արտահանողների համար առավել հասանելի է դարձել առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: 2014-ի մայիսին բանկին շնորհվել է «Լավագույն գործարք» մրցանակը: Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ-ի հետ գործակցող բոլոր բանկերից այս մրցանակին միայն մեկն է արժանանում: Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի երկարամյա գործակցության արդյունքում կնքվել են ազգային տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես՝ ուղղված հեռահաղորդակցության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն ՀՀ-ում առաջին ներդրումային բանկն է, և 2007-ից ի վեր տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ընկերությունն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |