Հակառակորդը Տավուշում դիվերսիայի հերթական փորձն է ձեռնարկել (թարմացված)29 հունվարի 2015 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 29-ին` ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Միևնույն ժամանակ «Առավոտը» գրում է, որ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել են 2 զինծառայող: Նրանք գիշերվա 2-ն անց 50-ին տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Սպիտակի բնակիչ, 1987-ին ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ է տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով և կրծքվանդակի քերծվածքով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967-ին ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով: Իջևանի ԲԿ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի ուշՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրը՝ նշելով, որ զինծառայողների վիճակը լավ է, մեջբերում է Razm.info-ն: Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի հանդեպ նորից դիվերսիոն ներթափանցմանփոձեր էր ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են խումբն ու մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Հայկական կողմը կորուստներ չունի: Վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին: Հունվարի լույս 23-ի գիշերը խախտումների ընդհանուր թիվն անցել է 300-ը: Առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դիվերսիայի փորձ են ձեռնարկել Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է մոտ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը երկու զոհ է տվել, վիրավորներ ևս կան: Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |