Օլանդը Թուրքիային նորից կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ժամանակն է հրաժարվել տաբուից»29 հունվարի 2015 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում: Այդ մասին ասել է ինքը Օլանդը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ: Նա նաև կրկին հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես, նոր քայլեր կատարել «ճշմարտությանն» ընդառաջ՝ նշելով, որ «ժամանակն է հրաժարվել տաբուից», հայտնում է Nouvelles d'Arménie-ին: «Ճշմարտությանը հասնելու ջանքերը պետք է շարունակվեն, և ես վստահ եմ, որ 100-ամյա տարելիցի այս տարում դեպի ճանաչում տանող նոր ժեստեր, նոր քայլեր կլինեն»,-հայտարարել է Օլանդը: Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի անցյալ տարվա ապրիլի 23-ի հայտարարությունը, որտեղ նա, խոսելով 1915-ի մասին, այդ իրադարձություններն անվանել է «հայերի ու թուրքերի ընդհանուր ցավը»՝ Օլանդը հայտարարել է, որ Անկարան «չի կարող սահմանափակվել դրանով»: «Ժամանակն է կոտրել տաբուն և նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի ու Թուրքիայի ժողովրդների համար»,-ասել է նա: Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար»: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է: 2014-ի հունվարին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել Թուրքիային հրաժարվել ժխտողականությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել էր, որ անհրաժեշտ է ինտենսիվ համատեղ աշխատանք իրականացնել «1915-ի իրադարձությունների» 100-ամյակին ընդառաջ: Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում՝ Օլանդը նշեց, որ «իրենք կգնան միայն իրավական ճանապարհով», հավելելով, որ պատժելի է ինչպես բուն ցեղասպանությունը, այնպես էլ նրա ժխտումը: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թ.: 2011 թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |