19 30.01.15 - ArmenianGenocide100.org կայքի շնորհանդեսը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի և հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի մամուլի ասուլիսը ArmenianGenocide100.org. Գործարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը 30 հունվարի 2015 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը` ArmenianGenocide100.org-ը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի որոշմամբ: Այժմ այն հասանելի է 3 լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, մոտ ապագայում կավելանան նաև թուրքերենը, ֆրանսերենն ու իսպաներենը: Կայքը հիմնական 5 բաժին ունի՝ «Ցեղասպանություն», «Ճանաչում», «Պատմիր քո պատմությունը», «Նորություններ» և «Գրադարան», որտեղ ներկայացված են, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, դրա ժամանակագրությունը, ոճրագործությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների և տարածքային ինքնակառավարման մարմինների ցանկը: Առանձին՝ «Պատմիր քո պատմությունը» բաժնում ամեն հայ աշխարհի յուրաքանչյուր կետից կարող է պատմել իր նախնիների պատմությունը։ Հարթակի միջոցով նաև նույն գերդաստանի, ընտանիքի տարբեր սերունդներ հնարավորություն կունենան գտնել միմյանց։ Բացի այդ, բաժնում արդեն տեղադրված են ցեղասպանությունը վերապրածների մի շարք պատմություններ: Կայքի շնորհանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով այս բաժնին, նշել է, որ դրա նպատակը ոչ միայն Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների մասին տեղեկատվություն հավաքելն է, այլև «տեղեկատվություն սփռելը»:
«Ակնկալում ենք, որ այս ծրագրին կմասնակցեն հատկապես աշակերտներն ու ուսանողները, որոնք կճշտեն իրենց ընտանիքի պատմությունը, որին հաճախ ծանոթ չեն լինում: Սա լավ առիթ է, որպեսզի մեծերը պատմեն, թե ինչպես է այս հանցագործությունն առնչվել իրենց ընտանիքին»,- նշեց նա: ArmenianGenocide100.org-ում առանձին տեղ է հատկացված «Այս օրը 100 տարի առաջ» խորագրով բաժնին, որտեղ ամեն օր ներկայացվում են 100 տարի առաջ այս օրը տպագրված մամուլի հրապարակումները՝ կարճ նկարագրություններով, իսկ «Գրադարան» բաժնում հավաքված են ֆոտո և վիդեոարխիվ, Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքեր և վիզուալ նյութեր: Անդրադառնալով 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ առաջիկայում կայանալիք խոշոր միջոցառումը կլինի մարտի 18-20-ին՝ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա-ֆորում. «Այժմ աշխատում ենք տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որ այդ ֆորումին ներկա լինեն տարբեր միջազգային, տարածաշրջանային ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչներ»: Ապրիլին 22-23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը հանցագործության մասին խոսելու հարթակ է լինելու: Խոսելով ապրիլի 23-ին Երևանում կայանալիք System of a Down-ի համերգի մասին, միջոցառումների համակարգողը նշեց, որ Կազմկոմիտեի որոշումն էր, որ մշակույթի ոլորտում գլխավոր պահանջը հնչեցնի հենց այդ խումբը՝ «որպես միասնականության և պահանջատիրության առաջամարտիկների երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ»:
Անդարդառնալով համերգից հետո կայանալիք ավանդական ջահերով երթին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս տարի դրա մասնակիցների թիվը սովորականից ավելին է լիենլու. «Ապրիլի 24-ին արտասահմանյան ներկայացուցչությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը, որտեղ նաև ելույթներ են նախատեսվում: Երեկոյան կկանայա դասական երաժշտության մեծ համերգ, որի մասնակիցները կլինեն Ցեղասպանությունը ճանաչած կամ այդ ուղղությամբ քայլեր կատարած երկրների ներկայացուցիչները»,- նշեց նա՝ հավելելով սակայն, որ ապրիլի 24-ով ոչինչ չի վերջանում: Ըստ Վիգեն Սարգսյանի, մինչև տարեվերջ տարատեսակ միջոցառումներ են նախատեսված, որոնց օրերն ու անցկացման վայրերը ֆիքսված են: Անդրադառնալով նախօրեին՝ հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հռչակագրին, նա նշեց, որ այն արդեն թարգմանվել է 6 լեզվով, այդ թվում՝ արևմտահայերեն: Հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ իր հերթին նշեց, որ թանգարան-ինստիտուտը ներգրավված է լինելու բազմաթիվ խոշոր միջոցառումներում: «Արդեն հաստատված է 40 հասցե, որտեղ պետք է ցուցադրություն կայանա, և այդ թիվն օրեցօր ավելանում է»: Անդրադառնալով հարցին, թե ճանաչումից բացի ինչ այլ պահանջ է հանձնաժողովը դնելու Թուրքիայի առջև, Վիգեն Սարգսյանը նշեց, որ նմանը դեռ չեն առանձնացնում՝ եթե պատրաստ լինեին փակագծերն ավելի բացել, դա կարտացոլվեր նաև հռչակագրում: Նախօրեին հրապարակված Համահայկական հռչակագրում հանձնաժողովն արձանագրել էր, որ իրավական պահանջների թղթածրար է մշակվում՝ դիտարկելով այն որպես իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ։
«Հանձնախումբը դեռ աշխատում է, և հստակ ժամանակացույց դրված չէ, թե երբ է պետք ներկայացնել վերջնական փաթեթը, որովհետև իրականում դրա մշակումը նախատեսում է շատ լուրջ ներքին համաձայնեցումներ և աշխատանքներ բոլոր հնարավոր շահառուների հետ», - ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ հռչակագիրն առաջին փաստաթուղթն է, որի ստեղծման վրա աշխատել են Հայաստանի և սփյուռքի բոլոր կառույցները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը նիստի ընթացքում միաձայն ընդունվել է պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնել այն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ևս մեկը կհանձնվի ՀՀ ազգային արխիվ: Կարդացեք նաև՝ Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա |