Ֆրանսիական Charlie Hebdo-ն ժամանակավորապես դադարեցնում է նոր համարների թողարկումը

Ֆրանսիական Charlie Hebdo-ն ժամանակավորապես դադարեցնում է նոր համարների թողարկումը

PanARMENIAN.Net - Հունվաի սկզբին ահաբեկչական հարձակման թիրախ դարձած ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերը ժամանակավորապես դադարեցնում է նոր համարների թողարկումը, հայտնում է Panorama.am-ը «Վեստիի» վրա հղումով:

Հունվարի 7-ին զինված հարձակում կատարվեց Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: 12 մարդ է զոհվել, առնվազն 10 մարդ վիրավոր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Հարձակման մեջ կասկածյալներ համարվեցին Ֆրանսիայի քաղաքացիներ, ծագումով ալժիրցի եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Երրորդ ենթադրյալ հանցագործը սպասել է մեքենայում: Ավելի ուշ հետախուզում հայտարարվեց 18-ամյա Համիդ Մուրադի հանդեպ, սակայն նա հանձնվեց ոստիկանությանն ու հայտարարեց, որ ալիբի ունի:

Հունվարի 8-ին Փարիզի հարավային Մոնռուժ արվարձանում անհայտ տղամարդը ինքնաձիգից գնդակահարեց ոստիկանության աշխատակցուհուն և ճանապարհային ծառայության գործակալին, որից հետո նրան հաջողվեց հեռանալ հանցագործության վայրից: Երիտասարդ կինը զոհվեց, իսկ տղամարդը ծանր վիճակում է:

Հունվարի 9-ին անհայտները պատանդ վերցրեցին Փարիզի շրջանի Սենա և Մառնայի դեպարտամենտում: Փոխհրաձգություն տեղի ունեցավ նաև Էնա և Ուազա դեպարտամենտների հարավում: Ավելի ուշ պարզվեց, որ կրակողները կասկածյալ եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիներն են:

Ղեկավորությունը դեռ պետք է լուծի նախորդ համարի 7 մլն տպաքանակի իրացման հարցը: Հսկայական տպաքանակը հրատարակվեց ի պատասխան ահաբեկիչների դաժան հաշվեհարդարի:

«Մենք չենք մոռանում ձեզ և կվերադառնանք մամուլի կրպակներ առաջիկա շաբաթներին»,-ասվում է շաբաթաթերի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Մինչ ահաբեկչությունը Charlie Hebdօ-ի տպաքանակը չէր գերազանցում 60 հազարը: 7-միլիոնանոց տպաքանակը եզակի դեպք է երկրի ԶԼՄ-ների ժամանակակից պատմության մեջ, նույնիսկ խոշորագույն թողարկումների տպաքանակը վերջին տարիներին հազվադեպ է գերազանցել կես միլիոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---