Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 6.500-ով

Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 6.500-ով

PanARMENIAN.Net - Բնակչության թվաքանակը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3.10600, նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ նվազելով 6.5 հազարով: Այս մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Կույումջյանը նշել է, որ բնական հավելաճը նախորդ տարի կազմել է 15 311, ինչը 4.9 տոկոսով ավելի է 2013 թվականից: Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ ծնելիությունն աճել է 3.3 տոկոսով՝ կազմելով 43 183 ծնունդ։

Նորածինների ամենատարածված անունները 2014-ին եղել են Նարեն ու Դավիթը: «Երկրորդ տեղում աղջիկների համար Միլենա անունն է, երրորդ՝ Մարի, չորրորդ՝ Մանե, հինգերորդ՝ Անի: Տղաների ամենատարածված անունների թվում երկրորդը Նարեկն է, երրորդը՝ Ալեքսը, չորրորդը՝ Տիգրանը, հինգերորդը՝ Գոռը», -ասել է Կույումջյանը:

Կարինե Կույումջյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ մահացության թիվն աճել է 2.5 տոկոսով։Նա հավելել է, որ մահացության պատճառների մեջ գերակշռողը մնում է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը` 27,872 մահվան դեպքերի 13,466-ը պայմանավորված են եղել արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Երկրորդ տեղում են չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերը` 5741 դեպք նախորդ տարվա 5589 դեպքի համեմատ: Ավելացել են նաև շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերը` 1823 դեպք նախորդ տարվա 1645 դեպքի համեմատ: Մարսողական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերը 1657-ն են` նախորդ տարվա 1630-ի համեմատ: Դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից մահացության դեպքերը 1246-ն են եղել` նախորդ տարվա 1281 դեպքի համեմատ, հայտնում է Armenia Today-ը:

2014 թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերի նվազում` 6,4 տոկոսով, ընդհանուր թիվը կազմել է 699` 2013 թ-ի 747-ի համեմատ:

Հանրապետությունում մուտքերը կազմել են 2,734,596, իսկ ելքերը 2,776,268 և դր

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---