Օբամայի վարչակազմը մտադիր է նվազեցնել ՀՀ-ին հատկացվող ֆինանսական օգնությունը

Օբամայի վարչակազմը մտադիր է նվազեցնել ՀՀ-ին հատկացվող ֆինանսական օգնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է 2016-ի բյուջեի շրջանակում ռեկորդային չափով նվազեցնել Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը, հայտնում է Tert.am-ը` Armenian Weekly-ին հղումով:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA), խոսքը, մասնավորապես, տնտեսական աջակցության մասին է, մինչդեռ 2 երկրին տրամադրվող ռազմական օգնության չափը կհավասարեցվի: Օբաման առաջարկել է 2016-ի համար $18.360.000 հատկացնել Հայաստանի տնտեսության աջակցության հիմնադրամին: Եվ եթե Կոնգրեսն այս առաջարկը հավանության արժանացնի, ապա դա կլինի ՀՀ անկախության տարիներից ի վեր նվազագույն տնտեսական օգնությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Օբամայի առաջարկած գումարի չափը $2 մլն-ով պակաս է նախորդ անգամ հատկացված գումարից:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Նահանգների նախագահի վարչակազմի այս քայլը, բայց միևնույն ժամանակ ողջունել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության չափը հավասար է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ամերիկյան կողմը որևէ ֆինանսական օգնություն չի նախատեսել:

Աղբյուրը հավելում է, որ եկող ամիսներին ANCA-ն կձեռնարկի մի շարք քայլեր, որպեսզի մեծացնի Հայաստանին տրամադրվող օգնության չափն ու զրոյի հասցնի Ադրբեջանին ռազմական ծախսերի համար տրամադրվող ֆինանսական օգնությունը:

2016 թվականի բյուջեի նախագիծը Բարաք Օբաման Կոնգրես է ուղարկել փետրվարի 2-ին: 2013-ին Հայաստանին հատկացվել էր 35, 7 մլն դոլար, 2014-ի տվյալները դեռ չեն հրապարակվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---