6 փետրվարի 2015 - 17:28 AMT
Ղազախստանը կարող է արգելափակել ՌԴ-ից որոշ ապրանքների ներկրումը

Ղազախստանը կարող է արգելափակել կամ սահմանափակել Ռուսաստանից որոշ ապրանքների ներկրումը՝ ռուբլու արժեզրկման և նաև այն պատճառով, որ ղազախ արտադրողները չեն կարողանում մրցակցել էժան ռուսական ապրանքների հետ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում իր աղբյուրները:

«Աստանան մտադիր է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանից մի շարք ապրանքների ներմուծումը՝ ռուբլու անկման պատճառով Ղազախստանի ներքին շուկայում սպառնալիքի հետ կապված: Խոսքը նավթամթերքների, ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, շինարարական ամրանների, մալուխային արտադրանքի, շշերի, մսի, ձվի, մակարոնեղենի, ալյուրի ու հյութերի մասին է»,-գրում է թերթը:

Բացի այդ հայտնի է դարձել, որ Ղազախստանը ձգտում է հասնել նրան, որ ԵՏՄ-ում մեքենաների համար գործի գների միասնական համակարգ։ Ինչպես հաղորդում է CA-News-ը, ներդրումների և զարգացման հարցերով փոխնախարար Ալբերտ Ռաուն Ղազախստանի Խորհրդարանում պարզաբանել է, որ ներկայումս քննարկվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների կողմից ավտոմեքենաներ մատակարարելու հարցը։

«Մշակվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների միջոցով ավտոմեքենա մատակարարելու հարցը։ Ի թիվս այլ հարցերի՝ ռուս գործընկերների հետ մենք դա քննարկել ենք Մոսկվայում»,- նշել է Ռաուն։

Փոխնախարարը նաև մեկնաբանել է ԵՏՄ-ում մեքենաների համար միասնական գին սահմանելու առաջարկը. «Եթե մատակարարումը կատարվի պաշտոնական ներկայացուցչի միջոցով, ապա ի վերջո կգանք և դրան»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ղազախստան մեքենաների ներկրման հնարավոր արգելքի հարցը քննարկկման կդրվի մոտ ժամանակներս։